ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Պետդումա աշխատանքի է եկել հեծանվով` այդ երկանիվ փոխադրամիջոցին աջակցության համառուսաստանյան ակցիայի շրջանակում: Նրա օրինակին հետեւել են նաեւ կուսակցության այլ անդամներ:
Համառուսաստանյան «Հեծանվով աշխատանքի գնանք» ակցիան մայիսի 20-ին անցկացվում է Մոսկվայում եւ երկրի այլ քաղաքներում: Դրա նպատակն է ցույց տալ, որ չնայած հասարակությունում ստեղծված կարծրատիպերին, այդ երկանիվ տրանսպորտը կարող է անձնական մեքենային արդյունավետ եւ հարմար փոխարինիչ լինել, ինչպես նաեւ ֆիզիկական վիճակը պահպանելու լավ միջոց է, հայտնում է «Դնի.Ռու»-ն:
ՌԴ մայրաքաղաքում այն առավոտը, երբ մոսկվացիներին առաջարկել էին զբոսանքի համար հեծանիվ օգտագործել, անձրեւոտ էր: Սակայն դա չէր կանգնեցրել ՌԼԴԿ-ի խմբակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն: Նա հեծանվով հասել էր Պետդումա:




























