Հայաստանի տարածքում մայիսի 21-ին առանձին շրջաններում, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մայիսի 21-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +12+14, իսկ վաղը ցերեկը՝ +26+28 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +17+22,

Կոտայքում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +17+22,

Գեղարքունիքում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +17+22,

Լոռիում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +22+25,

Տավուշում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +23+26,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +17+22,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +23+27,

Արարատում՝ գիշերը` +11+15, ցերեկը` +26+28,

Արմավիրում՝ գիշերը` +11+15, ցերեկը` +26+28,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +17+22,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +11+15, ցերեկը` +26+28,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +16+19, ցերեկը` +25+30,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +9+12, ցերեկը` +20+25,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +9+12, ցերեկը` +22+25։