Ադրբեջանի քաղաքացին, որ կասկածվում է 1995թ. Չիտայում երկու մարդու, այդ թվում օրենքով գող Գոդերզի Լոմթաձեի սպանության մեջ, ձերբակալվել է:

Քննությունը կարծում է, որ Ադրբեջանի 37-ամյա քաղաքացի Ռզա Իբրահիմհալիլ Գուրբանովն իր հանցակիցների հետ սպանել են օրենքով գողին: Նրան խեղդել են Չիտայում, մեքենայի մեջ, իսկ դին թաղել անտառում:

Երկրորդ սպանությունը Գուրբանովն իրականացրել է 1995թ. սեպտեմբերին, կարծելով, որ իր ծանոթներից մեկը մեղսակից է իր ընկերոջ սպանությանը: Նա զոհին տարել է անտառ եւ կրակել գլխին: Դին կրկին թաղել են անտառում:

Դրանից հետո նա հեռացել է Ադրբեջան: 1996թ. նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: 2003թ. նա փոխել է անձնագիրն ու Հուսեյնով ազգանվան տակ ապրել Ռոստովի մարզում: