Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի`Հանրապետության հիմնադրման օրվա առթիվ, այսօր` հոկտեմբերի 1-ին այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն եւ տոնի առթիվ շնորհավորել դեսպանատան աշխատակազմին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահ Սարգսյանը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել ՉԺՀ նախագահ Հու Ձինթաոյին եւ Հայաստանի ու հայ ժողովրդի անունից շնորհավորել երկրի ղեկավարությանն ու ամբողջ չին ժողովրդին, ասվում է հաղորդագրության մեջ: