Գողություն կատարելու մեղադրանքով հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել Երեւանի բնակիչ Միքայել Մինասյանը: Նա Երեւանի «Լամբադա» կամուրջի գետնանցումում հափշտակել էր քաղաքացու ոսկյա զարդերն ու դիմել փախուստի:
«Քայլում էի փողոցով, նկատեցի ինչ-որ մեկին, այդ անհայտ անձը միքիչ ինձ հետեւեց, որից հետո, թեքվելով դեպի ինձ, քաշելով պոկեց վզնոցս կախազարդի հետ ու փախավ»,-ոստիկանությունում պատմել է տուժած քաղաքացին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի «Լամբադա» կամուրջի գետնանցումում տեղի է ունեցել կողոպուտ՝ տղամարդը հափշտակել էր քաղաքացու ոսկյա զարդերն ու դիմել փախուստի:











