Մոսկովյան Դոմոդեդովո օդանավակայանի զարմացած ուղեւորները եւ աշխատակիցները մի քանի րոպե  հետեւել են անսովոր դեֆիլեի: Լողազգեստով կինը մի քանի րոպե քայլել է ուղեբեռի հոսքագծի վրա, հայտնում է  Life-ը:

Ցուցադրության ընթացքում նա տարբեր կեցվածքներ է ընդունել, ինչպես մոդելները ֆոտոսեսիայի ընթացքում, եւ մոտերքում գտնվող ուղեւորներին անպատշաճ ժեստեր է արել: Տեսնելով ոստիկանության մոտեցող աշխատակիցներին` կինը նստել է հոսքագծի վրա, չցանկանալով իջնել: Այնուամենայնիվ, իրավապահները նրան տարել են եւ խնդրել հագնվել: 

Տեսանյութն ուղարկվել է LifeCorr բջջային հավելվածի միջոցով, քաղաքացիական թղթակիցը նյութի համար դրամական փոխհատուցում է ստացել: