Մայիսի 11-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել Աշտարակ-Ապարան ճանապարհի Արտաշավան համայնքի տարածքում գտնվող արագաչափ սարքը հրազենով կրակելու միջոցով հետին կողմից վնասելու մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ՔՀԳՎ, Արագածոտնի մարզային վարչության եւ Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 20-ին բերման են ենթարկվել 33-ամյա Պարգեւ Գ.-ն եւ 38-ամյա Արմեն Հ.-ն:
Պարզվել է, որ մայիսի 9-ին, ժամը 3-ի սահմաններում, Արթուր Մ.-ն իր վարած «Նիսսան» ավտոմեքենայով Աշտարակ-Ապարան ճանապարհով երթեւեկելիս, Արտաշավան համայնքի տարածքում գտնվող արագաչափ սարքի մոտ կանգ է առել, իսկ ուղեւոր` Պարգեւ Գ.-ն իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով կրակել եւ վնասել է արագաչափ սարքը:
Հանցագործության գործիք հրացանն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:





























