Բուլղարական պոեզիայի դասկան Պեյո Յավորովի  «Հայերը» բանաստեղծությունը չեն հանի բուլղարական դպրոցների ծրագրից: Բուլղարական «Տրուդ» թերթը հայտնում է, որ այդ մասին հայտնել է Բուլղարիայի փոխվարչապետ, կրթության փոխնախարար Մեգլենա Կունեւան` պատասխանելով պահպանողական «Գրոհ» (հայ համայնքին աջակցող) կուսակցությունից պատգամավոր Ստանիսլավ Ստանիլովի հարցին:    

Բուլղարական լրատվական «Ֆոկուս» գործակալությունը հայտնում է, որ բանաստեղծությունը կարող են հանել ուսումնական նոր պլանից: 

«Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն բանին, որ դրանք բոլորն աշխատանքային տարբերակներ են եւ դրանցից ոչ մեկը վերջնական չէ», - հայտնել է նախարարը: 

4-րդ եւ 10-րդ դասարանների ուսումնական ծրագրերի քննարկումը կսկսվի 2018-ի հունվարին: Մինչ այդ բավականաչափ ժամանակ եւ հնարավորություններ կլինեն տարբեր տեսակետներ լսելու համար, հավելել է նա: 

Հիշեցնենք, որ բանաստեղծության թեման հայ ժողովրդի աշխարհով մեկ ցրված բեկորներն են: