Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հռոմի Ֆրանցիսկոս պապին հրավիրել է Մինսկ այցելել: Բելառուս առաջնորդը մայիսի 21-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի ընդունելությանն է արժանացել: Հանդիպումը տեղի է ունեել Վատիկանի Առաքելական պալատի գրադարանում:   

Պապը բեռալուսական պետության ղեկավարին ընդունել է փոքր գահասրահում` անձնական գրադարան մուտքի մոտ, որը համաշխարհային առաջնորդների եւ կրոնական բարձրաստիճան ծառայողների ընդունելության վայր է հանդիսանում: 

Լուկաշենկոյի որդին` Նիկոլայը եւս ներկա է եղել հանդիպմանը: 

Լրագրողների վկայությամբ, հանդիպման ավարտին Լուկաշենկոն Ֆրանցիսկոս պապին Մինսկ է հրավիրել` հայտնելով, որ եկեղեցու առաջնորդը «չի ափսոսա այդ ուղեւորության համար, որովհետեւ մեր քացաքը ոգեղեն է եւ հյուրընկալ»:

Ֆրանցիսկոս պապը, բելառուսական նախագահին նվիրվել է իտալացի ժամանակակից վարպետի ձեռքով ստեղված ձիթենու ծառի պատկեր, որպես խաղաղության խորհրդանիշ եւ նշել է. «Մենք Մինսկը դիտարկում ենք որպես խաղաղության քաղաք»:

Լուկաշենկոն Պապին սուրբ Եվֆրոսինիա Պոլոցկայայի խաչի հոլոգրաֆիական պատճենն է նվիրել, ինչպես նաեւ հնագույն սրբապատկերի պատճեն եւ պապի կառքի ժամանակակից մակետը, հայտնում է ՏԱՍՍ-ը: