Չինաստանը նախատեսել է ստրատոստատով մարդ բաց թողնել տիեզերք եւ առաջիկա մի քանի ամսում կսկսի փորձարկումները: Այդ նպատակով հատուկ պարաշյուտային կոմբինեզոն է մշակվել, հայտնում է Zee News-ը:

Հագուստը մշակվել է JHY Space Technology (Space Vision) ընկերության կողմից: Ֆիրման հույս ունի այդ ոլորտում առաջատար դիրքեր զբաղեցնել, հայտնել է նրա ղեկավար Ցզյան Ֆանը: 

Օդապարիկով թռիչքը տիեզերք տիեզերական զբոսաշրջիկի համար   77 հազար դոլար կարժենա: Այսպես, մարդը կբարձրանա ստրատոսֆերա  (մթնոլորտի այն շերտը, որն ընկած է 11-ից  50  կմ  բարձրության վրա), ինչից հետո երկիր կվերադառնա կոմբինեզոնով, հայտնում է «Միրը»:

Ընկերությունում ընդգծում են, որ առաջին փորձարկումներին կմասնակցի ձեռնարկատերը, որին պատկանում է գաղափարը, ՉԺՀ-ի պարաշյուտային ցատկերի չեմպիոնը եւ ավիացիոն ինժեներ: