Թուրք Ալի Մերջանին եւ նրա ընկերոջը քրեական պատասխանատվության են ենթարկել Շվեյրցարիայում` Հայոց ցեղասպանության փաստը հրապարակայնորեն ժխտելու համար: Թուրքերին դատապարտել են 150 օրվա բանտարկության, նրանք նաեւ պետք է 30 հազար շվեյցարական ֆրանկի չափով տուգանք մուծեն:
Ինչպես փոխանցում է թուրքական «Դողան» գործակալությունը, թուրքերն իրենց ելույթներում Հայոց ցեղասպանությունը միջազգային կեղծիք են որակել: Քրեական պատասխանատվության նրանք ենթարկվել են «Շվեյցարիա-Հայաստան» միության նախագահ Սարգի Շահինյանի հայցի հիման վրա:
Մերջանն ու նրա ընկերները դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել «Ռասիզմի կանխարգելման» օրենքը խախտելու մեջ: Որոշումը բողոքարկվել է Շվեյցարական դաշնային դատարանում, սակայն վերջինս անփոփոխ է թողել այն: Ալի Մերջանն ու նրա ընկերները մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Նշենք, որ Շվեյցարիայում հայոց ցեղասպանության ժխտումը քրեական հանցագործություն է համարվում:





























