Մայիսի 23-ին, ժամը 15:00-15:20-ի սահմաններում Արմավիրի մարզում գրանցվել է ուժեղ քամի` 23մ/վ, Աշտարակում՝ 13-20մ/վ, Երեւանում՝ 8-20մ/վ արագությամբ: Ըստ կանխատեսումների` քամին հնարավոր է շարունակվի եւս 2 ժամ: (ֆոտոռեպորտաժ)
Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այս պահի դրությամբ` ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ուժեղ քամու հետ կապված ահազանգերի թիվն անցնում է 40-ից: Առկա են տանիքից պոկված թիթեղներ, կոտրված ու արմատախիլ ծառեր, որոնց արդյունքում ճանապարհներին առաջացել են արգելափակումներ: Քամու հետեւանքով վնասվել են հոսանքի հաղորդալարեր եւ գազատար խողովակներ: Գրանցվել է նաեւ տան եւ ավտոտնակի հրդեհ:
ՀՀ ԱԻ նախարարությունը սպասարկում է բոլոր ահազանգերը: Իրավիճակը գտնվում է նախարարության հսկողության ներքո:
ՀՀ ԱԻ նախարարությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս առաջիկա ժամերին մնալ շինությունների ներսում: Իրավիճակի վերաբերյալ կտեղեկացնենք հաջորդիվ:





























