Apple-ի ղեկավար Թիմ Քուքը հնդկական NDTV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահմաններից դուրս iPhone-ի գինը շատ բարձր է: Կորպորացիան կարող է վերանայել արտերկրի շուկաներում իր գնային քաղաքականությունը:

Հաղորդավար Վիքրամ Չանդրան նշել է, որ Հնդկաստանում iPhone-ի գինն ավելին է, քան ամերիկյան շուկայում՝ չնայած երկրում ընկերության ծառայությունների մի մասը չի գործում, օրինակ՝ iBooks-ը:

Ըստ Gazeta-ի, Թիմ Քուքը դա բացատրել է այն հանգամանքով, որ Հնդկաստանում կորպորացիայի բիզնեսի եկամտաբերությունը շատ ավելի պակաս է, քան ԱՄՆ-ում:

«Բայց ընդունում եմ, որ գները բարձր են: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի որոշ ժաանակ անց հնարավորինս նվազեցնենք գները»,- հայտարարել է Apple-ի ղեկավարը: