Թբիլիսիում բացվել է ՆԱՏՕ-ի կապի գրասենյակ։ Գրասենյակը անձամբ բացել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, ով նաեւ ցավակցել է վրաց ժողովրդին` Աֆղանստանում մահացած չորս վրացի զինվորակաների մահվան կապակցությամբ։

Վրացական լրատվամիջոցների հաղորմամբ, Ռասմուսենը մասնավորպես նշել է, որ ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում Վրաստանի մասնակցությունը Աֆղանստանում իրականացվող գործողություններին։ Գլխավոր քարտուղարը նշել է, որ կապի գրասենյակն առանցքային մարմին կլինի ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի միջեւ, եւ վրացական կողմն այն կարող է օգտագործել որպես փորձագիտական ներուժ, որը կենտրոնացված կլինի գրասենյակում։ Գրասենյակը կղեկավարի լեհ դիվանագետ Զբիգնեւ Ռիբացկին։