Facebook ընկերության գլխավոր իրավաբան-խորհրդատու Քոլին Սթրեթչը պատասխանել է քաղաքական կողմնակալության մասին սենատոր Ջոն Թյունի ներկայացրած մեղադրանքներին: Համապատասխան հայտարարությունը տեղադրված է ընկերության բլոգում:

Հայտարարության մեջ ասվում է, որ ընկերությունը հետաքննել է հանրահայտ նորությունների բաժնի աշխատանքը եւ սենատորին եզրակացություններով նամակ է գրել:

«Մեր հետաքննությունը ցույց է տալիս, որ Trending Topics-ում բացակայում է նորությունների լուսաբանման համակարգված քաղաքական կողմնակալությունը», — նշել է իրավաբանը:

Նրա խոսքով՝ պահպանողական եւ ազատական թեմաները լուսաբանվել են գրեթե հավասար տեմպերով:

«Միաժամանակ մեր հետաքննությունը չի կարող ամբողջովին բացառել մեր ընկերության քաղաքականության եւ կանոնների մեջ առանձին ոչ իրավական գործողությունների հնարավորությունը », — նշել է Սթրեթչը: