Հայաստանի տարածքում մայիսի 25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, 26-29-ը առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արեւմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մայիսի 25-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատեւ անձրեւի հավանականություն:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +11+13, իսկ վաղը ցերեկը՝ +26+28 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +16+20,

Կոտայքում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +16+20,

Գեղարքունիքում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +16+20,

Լոռիում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +18+22,

Տավուշում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +20+25,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +16+20,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +22+26,

Արարատում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +25+28,

Արմավիրում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +25+28,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +16+20,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +25+28,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +25+29,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +20+24,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +20+25։