Սեպտեմբերի 30-ին Բեռնում Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովի գլխավորած պատվիրակության եւ Շվեյցարիայի ԱԳՆ պետքարտուղար Պ. Մաուրերի մասնակցությամբ, քաղաքական խորհրդակցություններ են կայացել:

Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ` երկու երկրների միջեւ լայն քննակում է ծավալվել քաղաքական, տնտեսական, առեւտրային, հումանիտար կապերի վերաբերյալ: Կողմերը հոգունակություն են հայտնել քաղաքական երկխոսության ներկա մակարդակից: Հատուկ ընդգծվել է շվեյցարական ընկերությունների Ադրբեջանի նավթային եւ էներգետիկ սեկտորներում ակտիվության կարեւորությունը:

Քննարկման առարկա է դարձել նաեւ ԼՂ հակամարտության խնդիրը:

Խալաֆովը հանդիպել է նաեւ Շվեյցարիայի նոր նշանակված փոխնախագահ, արտաքին հարաբերությունների դաշնային նախարար Միշելին Քալմի-Ռեյ հետ: Հանդիպման ընթացքում, ադրբեջանցի դիվանագետը առիթը բաց չի թողել, կրկին «լացելու», որ Հայաստանը «օկուպացրել է» Ադրբեջանի տարածքը, որին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, որեւէ արձագանք չի եղել: