Լոռու մարզում այսօր՝ մայիսի 24-ին, ժամը 12-ի սահմանում կարկուտ է տեղացել Լոռու մարզի Սպիտակի, Ստեփանավանի տարածաշրջաններում եւ Վանաձոր քաղաքում:

Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ կարկուտն այնքան առատ է եղել, որ Վանաձորի որոշ թաղամասերում ճանապարհներն ու տանիքները կարկուտի հաստ սպիտակ շերտով են պատվել:

Համապատասխան մասնագետներն այս պահին ուսումնասիրություններ են կատարում՝ պարզելու կարկուտի հասցրած վնասի չափը:

Նշենք, որ վերջին 10 օրերին կարկուտը Լոռիում բավական լուրջ վնասներ է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին:

Նշենք, որ այսօր կարկուտ է տեղացել նաեւ Արագածոտնի գյուղերում: