Google ընկերության փարիզյան գլխավոր շտաբում իրավապահները խուզարկություն են իրականացրել:  Խուզարկությունները կապված են Ֆրանսիայում  Google-ի` հարկեր չվճարելու հետ, հայտնում է Reuters-ի աղբյուրը:

Ֆրանսիայի Ֆինանսների նախարարությանը մոտ կանգնած աղբյուրի տվյալներով, խուզարկությունները կազմակերպվել են տեղական ժամանակով առավոտվա հինգին: 

Google-ի ներկայացուցիչը չի մեկնաբանել իրավիճակը:   

Գործակալությունը հայտնում է, որ ֆրանսիական իշխանությունները ընկերությանը կասկածում են 1,6 մլրդ եվրոյի հարկեր չվճարելու մեջ, հայտնում է   Gazeta-ն: