Հայաստանի տարածքում մայիսի 26-ին գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 26-28-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մայիսի 26-ի գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +11+13, իսկ վաղը ցերեկը՝ +26+28 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +18+23,

Կոտայքում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +18+23,

Գեղարքունիքում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +18+23,

Լոռիում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +19+24,

Տավուշում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +22+27,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +18+23,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +25+28,

Արարատում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +26+29,

Արմավիրում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +26+29,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +18+23,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +26+29,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +25+30,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +20+25,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +24+27։