Հայ-իրանական ազատ առեւտրի գոտու տեղը դեռեւս որոշված չէ՝ NEWS.am-ի հարցմանն ի պատասխան, այսօր` հոկտեմբերի 1-ին ասաց Իրանի առեւտրի, արդյունաբերության եւ հանքերի պալատի նախագահ Մոհամմադ Նահավանդիանը։ Պարսիկ գործարարի խոսքով՝ այդ գոտին հնարավորություն կտա հայաստանցի գործարարներին Իրան ապրանքներ արտահանել առանց արտահանման հարկեր վճարելու։ Նմանապես՝ իրանցի առեւտրականները ավելի մեծ հնարավորություններ կունենան հայկական շուկա ապրանքներ արտահանելու համար։

Նշենք, որ հոկտեմբերի 23-24-ին Հայաստանում լինելու է իրանական ապրանքների հերթական ցուցահանդեսը: