Ճապոնիայում սկսվել է աշխարհում առաջին ռոբոտ-հեռախոսի`  «ՌոԲոՖոնի» վաճառքը, որը կարող է պարել եւ խոսել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Նշվում է, որ վաճառքի առաջին օրը վաճառվել է ամբողջ առաջին խմբաքանակը, այսինքն`   1000 հեռախոս նախապատվերով: «Այսօրվանից մենք սկսում ենք ռոբոտանման  «ՌոԲոՖոն» հեռախոսների վաճառքը Ճապոնիայի 200-ից ավելի խանութներում: Առաջին հազար հատը արդեն վաճառվել է նախնական պատվերով:  Մենք այսօրվա օրը նշում ենք որպես  «ՌոԲոՖոնի» ծննդյան օր», — ասել է Sharp կորպորացիայի փոխնախագահ, Հաղորդակցվող ռոբոտների կենտրոնի տնօրեն Սինսուկե Յամամոտոն: 

«ՌոԲոՖոնը» կարող է իրականացնել սմարթֆոնի բոլոր գործառույթները, միաժամանակ մարդանման ռոբոտ է, որը կարող է քայլել, պարել, երգեր երգել, խոսել եւ այլ գործողություններ կատարել:    

 «ՌոԲոՖոնի» գինը 1800 դոլար է եւ արտադրողը հույս ունի դրա կայուն պահանջարկ եւ վաճառք ունենալ մինչեւ ամիսը`  5000: