Այսօր՝ հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվել են չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ հոկտեմբերի 4-7-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագիծը:

ԱԺ մամուլի ծառայությունից MEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 13 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 143 հարց, այդ թվում` 34 միջազգային պայմանագիր:

Չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ հոկտեմբերի 4-7-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն հոկտեմբերի 4 -ի ԱԺ նիստում: