Վերջերս Թուրքիայի առաջատար լրատվամիջոցների խմբագիրների հետ ունեցած հանդիպմանը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է.

«Մենք հույս չունենք, որ մամուլը մեր կողմից կլինի»։ Սակայն այն օրվանից, երբ նրա «Արադարություն եւ զարգացում» կուսակցությունը 2002 թվականին իշխանության եկավ, Էրդողանը փորձեց կտրել այլախոհների ձայնը։ Գրում է The Economist պարբերականը։

Հրապարակման համաձայն՝ «Նման մեղադրանքներն սկսել են ավելի բարձր հնչել անցած ամսվա վերջից, երբ Բեկիր Ջոշկունը՝ Habertürk-ի տեսաբանն ազատվեց աշխատանքից:։

«Արադարություն եւ զարգացում» կուսակցության կառավարման օրոք մամուլը հայտարարվեց թշնամի»,-ասել է Ֆերայ Թինչը, որը գլխավորում է լրատվամիջոցների նկատմամբ վերահսկողություն իրականացնող օրգանը։ Լրագրողների միջազգային դաշինքի տվյաներով, Թուրքիայում ավելի քան 40 լրագրողներ գտնվում են բանտերում, եւս 700-ի  գործերը դատաքննության ընթացքում են։ Նրանցից շատերը քրդեր են, ովքեր մեղադրվում են քարոզչության մեջ։ Նրանցից մեկը Իրֆան Աքթան է, ով դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման այն բանի համար, որ Քրդական բանվորական կուսակությունից (PKK) մեջբերում է կատարել։

Այսօր էլ Թուրքիայում լրատվամիջոցների ղեկավարները ճնշման են ենթարկվում իրենց շահերը պաշտպանելու համար։ Տարբերությունն այն է, որ գրեթե բոլորը` լինեն քրդեր, աշխարհիկ, թե հակառազմական ներկայացուցիչներ, ճնշման տակ են»-ամփոփում է պարբերականը։