Հոկտեմբերի 1-4-ին Մոսկվայում կկայանա Սամբոյի Իվան Յարիգինի անվան 9-րդ միջազգային մրցաշարը, որը Աշխարհի գավաթի փուլերից մեկն է:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից NEWS.am-ին հայտնում են, որ այս տարի մրցաշարին կմասնակցեն շուրջ 300 մարզիկներ` 25 երկրներից: Հայաստանի պատիվն այս մրցաշարում կպաշտպանի մարտական սամբոյի 2010-ի Եվրոպայի չեմպիոն, բազմակի մրցանակակիր, ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը:
Հավելենք, որ մրցաշարի կազմակերպիչներն են ՌԴ սամբոյի ֆեդերացիան, Մոսկվայի սամբոյի ֆեդերացիան, ՌԴ իրավապահների եւ հատուկ ծառայությունների աշխատակիցների ասոցիացիան, որը գլխավորում է գեներալ Ասլամբեկ Ասլախանովը:




























