Adobe Photoshop ֆոտոխմբագրիչի նոր տարբերակը այնպիսի գործառույթ կստանա, որը կլրակառուցի լուսանկարը, պատկերի պտույտի եւ կադրավորման հետեւանքով որոշ մանրամասների կորելուց հետո, հայտնում է Gazeta-ն: 

Դատարկ հատվածները, որոնք հայտնվում են լուսանկարի պտույտի դեպքում, վերացվում են կադրավորման միջոցով:  Միաժամանակ կորում են բնօրինակ կադրի որոշ մանրամասներ: Ընկերությունում որոշել են շտկել այդ խնդիրը: 

Photoshop-ի նոր գործողությունն աշխատում է առկա պատկերի հիման վրա: Որպեսզի ծրագիրն ինքնուրույն լրացնի բացերը, անհրաժեշտ է   Crop գործիքում ակտիվացնել  Content-Aware գործառույթը: Դա խմբագրին հնարավորություն կտա ինքնուրույն լրանկարել լուսանկարը մինչեւ նշված չափեր: