Տյումենի շրջանային դատարանը հոկտեմբերի 1-ին վճիռ է կայացրել ծայրահեղական խմբավորման 14 անդամների նկատմամբ, ովքեր մեղադրվում են սպանություններ եւ զինված հարձակումներ կատարելու մեջ։

specletter.com-ի հաղորդմամբ, խմբավորման առաջնորդ 23-ամյա Ալեքսանդր Խադիրեւը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Մնացած անդամները ազատaզրկվել են 4-20 տարով։

Հետաքննության տվյալներով, սկինհեդները զինված հարձակում են գործել Տաջիկստանի, Հայաստանի եւ Ուզբեկստանի քաղաքացիների վրա։ Նրանց գործողություններից տուժել է 14 մարդ, որոնցից 6-ը ծանր վնասվածքներ են ստացել, իսկ երկուսը` սպանվել։