Հայաստանի տարածքում 2010 թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 1403 պատահար:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարների արդյունքում 190 մարդ զոհվել է, 1926-ը` ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1409  պատահար, որոնց հետեւանքով 232 մարդ զոհվել է, 1967-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: