Իրանցի ավելի քան 30 ուսանողներ Ղազվինում ձերբակալվել են՝ ավարտական տոնի ժամանակ երկրի բարոյական օրենսգիրքը խախտելու համար: Նրանք մտրակի 99 հարված են ստացել:
Քաղաքի դատախազի խոսքով, երիտասարդները երեկույթ են կազմակերպել, որի ընթացքում «ալկոհոլային խմիչք են օգտագործել, պարել եւ անպարկեշտ վարք են դրսեւորել»:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, ալկոհոլ օգտագործելն ու կանանց հետ տղամարդկանց պարելն Իրանում արգելված են:
Իրանական բարոյականության ոստիկանությունը մեծ լիազորություններ ունի: Նրանք կարող են ոչ միայն նախազգուշացում անել իսլամական վարքագծի օրենսդրության խախտման համար, այլեւ տուգանք սահմանել կամ հետաքննություն սկսել:




























