Համաշխարհային Օլիմպիադայի վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականն ունի 15 միավոր եւ Լեհաստանի, Հունգարիայի, Իսպանիայի ու Ֆրանսիայի հետ բաժանում է 4-րդ տեղը: Առաջատարը Ուկրաինան է, որին հասնելու հնարավորություն ունեն միայն Ռուսաստանն ու Իսրայելը: Վերջին տուրում Հայաստանի մրցակիցը կլինի Ֆրանսիայի հավաքականը: Տեսականորեն Հայաստանը պահպանում է մրցանակային եռյակ մտնելու հնարավորությունը: Հիշեցնենք, որ նախորդ երկու Օլիմպիադաներում Հայաստանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը, իսկ դրանից առաջ երկու անգամ անընդմեջ եղել է բրոնզե մեդալակիր: Չորս Օլիմպիադա անընդմեջ մեր տղամարդկանց հավաքականը չի մնացել առանց մեդալի:
Կանանց Հայաստանի թիմը 10-րդ տուրից հետո 13 միավորով 15-րդ տեղում է: Իսկ չեմպիոնի տիտղոսն արդեն այսօր նվաճեց Ռուսաստանի գլխավոր հավաքականը, որը տարավ 10-րդ հաղթանակը եւ 20 միավարով անհասանելի դարձավ Չինաստանի համար: Վերջին տուրում կանանց Հայաստանի հավաքականը կմրցի սլովենացիների հետ:
Վաղը շախմատիստները հանգստանում են: Օլիմպիադայի վերջին տուրը տեղի կունենա կիրակի, հոկտեմբերի 3-ին: Տուրի սկիզբը Երեւանի ժամանակով 10:00-ին:
10-րդ տուր
Ուկրաինա – Ֆրանսիա` 3,5:0,5
Չինաստան – Ռուսաստան-1` 1,5:2,5
ԱՄՆ – Իսրայել` 1:3
Իսպանիա – Վրաստան` 3:1
Սերբիա – Լեհաստան` 1:3
Չեխիա – Հայաստան` 1,5:2,5
Հունգարիա – Բելառուս` 3:1
Իտալիա – Ադրբեջան` 2:2
10 տուրերից հետո
1.Ուկրաինա – 18
2.Ռուսաստան-1 – 17
3.Իսրայել – 16
4.Լեհաստան-15
5.Հունգարիա – 15
6.Հայաստան – 15
7.Իսպանիա – 15
8.Ֆրանսիա-15
11-րդ տուր
Իսրայել – Ուկրաինա
Ռուսաստան-1 – Իսպանիա
Լեհաստան – Հունգարիա
Ֆրանսիա – Հայաստան





























