ՆԱՍԱ-ն տեսանյութ է ցուցադրել արեւի վրա հսկայական պսակաձեւ անցքի մասին: Անիմացիայի համար լուսանկարներն արվել են 2016-ի մայիսի 17-19-ին`   SDO (Solar Dynamics Observatory) տիեզերակայանից` արեւի վերին կիսագնդում: Այդ մասին հայտնում է ՆԱՍԱ-ն: 

Պսակաձեւ անցքերը արեւի մթնոլորտում ցածր խտության ոլորտներ են  (այսինքն աստղային անհամամետ ավելի քիչ նյութ են պարունակում, քան դրանք շրջապատող տարածությունը): Անցքերի ջերմաստիճանն ավելի ցածր է, քան դրանք շրջապատող ոլորտներինը: 

Դա հանգեցնում է նրան, որ լուսանկարներում դրանք ավելի մուգ գույն ունեն, քան շրջակա տարածքները: Պսակաձեւ անցքերը երեւում են ուլտրամանուշակագույն լույսի մեջ  (որն անտեսանելի է մարդու համար): ՆԱՍԱ-ի ներկայացրած տեսանյութում դրանք ցուցադրված են մանուշակագույնով: 

Պսակաձեւ  անցքերը կարեւոր են Երկրի շուրջ տիեզերական եղանակի ընկալման համար: Դա կապված է այն բանի հետ, որ դրանք բարձր էներգետիկական մասնիկների աղբյուր են: Դրանց արագությունը երեք անգամ գերազանցում է արեգակնային քամու մնացած գոյացությունների արագությունը:  

Պսակաձեւ անցքերի եւ համանուն արտանետումների ի հայտ գալու բնույթն առայժմ պարզ չէ: Համարվում է , որ դրանք հայտնվում են արեւի այն հատվածներում, որտեղ տեղի է ունենում ուժային մագնիսական գծերի վերադասավորություն, հայտնում է  Lenta-ն: