Հյուսիսային Կորեան պատրաստվում է թողարկել  Starcon սոցիալական ցանցը, որի դիզայնը նման է  Facebook-ի ձեւավորմանը, հայտնում է Lenta-ն` վկայակոչելով    CNN Money-ին:

Ուրբաթ` մայիսի 27-ին կայքը հայտնաբերել է համացանցային վերլուծության  Dyn Research կենտրոնի տնօրեն Դագ Մեյդորին: Twitter-ի իր միկրոբլոգում նա ռեսուրսին հղում է տեղադրել:   

Մեյդորին նշում է, որ  Starcon-ը Facebook-ին նման է ոչ միայն գունային ընտրությամբ, այլեւ որոնման տողի ձեւավորմամբ, ինչպես նաեւ նորությունների ժապավենի ձեւավորման սկզբունքով: Ըստ երեւույթին   Statcon-ի ստեղծման համար օգտագործել են    phpDolphin հարթակը, որը թույլ է տալիս կայք ստեղծել  Facebook-ի կաղապարով:

Սոցցանցն աշխատում է թեստային ռեժիմում: Փորձագետն առայժմ վստահ չէ, թե Հյուսիսային Կորեայի պաշտոնական իշխանությունները կապ ունեն այդ նախագծի հետ: Ընկերության տնօրենը տարօրինակ է համարում, որ սոցցանցին մուտք կարող են ստանալ այլ երկրների օգտատերեր: