Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ մայիսի 28-ին,  ընդունել է բարերար Ռալֆ Եիրիկյանին, համաշխարհային ներդրումների համար ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ Հովիկ Մուսայելյանին եւ տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանին։

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի նախագահի պաշտոնական կայքից:

«Հանդիպմանը քննարկվել են Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։

Նախագահ Սահակյանը նշել է, որ մեր հանրապետության տեղեկատվական ոլորտի զարգացման գործում մեծ է Հայաստանի մասնակցությունը, ինչը հանդիսանում է բազմաթիվ ծրագրերի հաջող իրականացման կարեւոր գրավականը»,- ասվում է հաղորդագրության մեջ: