«Հրապարակ»-ն իր նախորդ համարում «Հայոց բանակ. թույլ օղակները» պատժվել են» հոդվածում ներկայացրել էր Լեռնային Ղարաբաղի 5-րդ պաշտպանական շրջանի 2-րդ հրաձգային գումարտակում կատարված մի սպանության պատմություն եւ դրան հաջորդած դեպքերը: Բուն դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 18-ին: Երեկ թերթը տեղեկացել է, որ նույն գումարտակում վերջերս նույնպես սպանության դեպք է գրանցվել. սեպտեմբերի 20-ին զինվորական գումարտակում գտնվող զինվորներից մեկը՝ շարքային Տիգրանյանը «զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում» մահացու վիրավորել է շարքային Խոզբեկյանին: Ողբերգական միջադեպի կապակցությամբ տարվում է հետաքննություն: «Սպանութան այս դեպքը խոսում է այն մասին, որ նախորդ միջադեպի ժամանակ պատժված սպաները, ինչպես մենք ենթադրել էինք, հայկական բանակի վերոնշյալ գումարտակում տեղի ունեցած ողբերգության համար ամենամեղավորները չէին: Նրանք ընդամենը «թույլ օղակներ» էին, քավության նոխազներ :Այլապես այս վերջին միջադեպը տեղի չէր ունենա»,-նկատում է թերթը:

Հասանելի է
русский



























