Նյու Յորքի Ջոն Քեննեդիի անվան օդանավակայանում համակարգչային խափանման պատճառով բազմաթիվ չվերթներ են հետաձգվել, հայտնում է Fox News-ը:

Օդանավակայանի ղեկավարությունից հայտնել են, որ սերվերներից մեկը շարքից դուրս է եկել կիրակի ցերեկը՝ խախտելով British Airways ավիաընկերության տերմինալում Wi-Fi-ի աշխատանքը:

Խոտանի պատճառով օդանավակայանի աշխատակիցները ստիպված ձեռքով են լրացրել նստեցման ու ուղեբեռի կտրոնները:

Երկուշաբթի գիշերը օդանավակայանում մոտ 1.2 հազար ուղեւոր էր կուտակվել, որոնք սպասում էին հաշվառման: