Հայաստանի տարածքում մայիսի 31-ին կեսօրից հետո եւ գիշերվա առաջին կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մայիսի 31-ին կեսօրից հետո եւ գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 18-23մ/վ արագությամբ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +10+12, իսկ վաղը ցերեկը՝ +25+27 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +18+22,

Կոտայքում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +18+22,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը` +18+22,

Լոռիում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +20+24,

Տավուշում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +23+26,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +18+22,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +23+26,

Արարատում՝ գիշերը` +9+12, ցերեկը` +25+28,

Արմավիրում՝ գիշերը` +9+12, ցերեկը` +25+28,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +18+22,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +9+12, ցերեկը` +25+28,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +13+16, ցերեկը` +30+33,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +23+26,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +24+28։