SimilarWeb-ի հետազոտությունների համաձայն, WhatsApp-ն աշխարհի 109 երկրում Android բջջային օպերացիոն համակարգի հիմքի վրա աշխատող ամենաժողովրդական մեսենջերն է, հայտնում է Gazeta-ն:
Ընկերությունն ընդհանուր առմամբ վերլուծել է 187 երկրի օգտատերերի նախընտրությունները: Առաջատարների եռյակի մեջ են մտել նաեւ Facebook Messenger-ը եւ Viber-ը:
WhatsApp-ն առանձնահատուկ ժողովրդականություն է վայելում այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Գերմանիան, Իտալիան, Հնդկաստանը: Բացի այդ, հավելվածը հետաքրքիր է Հարավային Ամերիկայի բոլոր երկրներում ապրող օգտատերերին:
Facebook Messenger-ն են նախընտրում 49 երկրի բնակիչներ, որոնց թվում են ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան, Ֆրանսիան, Նորվեգիան:
Viber-ն ակտիվորեն օգտագործվում է 15 պետությունում, այդ թվում` Բելառուսում եւ Ուկրաինայում:
SimilarWeb-ի հետազոտության համաձայն, Telegram-ը ժողովրդականություն է վայելում Իրանում եւ Ուզբեկստանում ապրող Android օգտագործողների մոտ:
Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը եւ Ճապոնիան, նախընտրում են սեփական մշակումները: WeChat եւ Lion` համապատասխանաբար:





























