Մայիսի 28-ին, ժամը 21-ի սահմաններում, «ՅՈւՄԶ» մակնիշի տրակտորը Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի գյուղամիջյան ճանապարհին շրջվել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը` 17-ամյա Նվեր Խաչատուրյանը, տեղում մահացել է:

Կատարվում է քննություն: