Facebook-ը թարմացում է ծրագրում, որը կառնչվի սոցցանցի բջջային հավելվածին, ինչպես նաեւ ընկերությանը պատկանող WhatsApp մեսենջերին:

Մասնավորապես, Facebook-ում հրապարակումների մեկնաբանությունն իրական ժամանակում հայտնվելու հնարավորություն կստեղծվի, իսկ WhatsApp-ում հնարավոր կլինի ընդհանուր հղումով մի քանի մասնակիցների հրավիրել զրույցի:

Ըստ Planet Today-ի, նոր գործառույթներն արդեն փորձարկվում են:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով, նորարարությունների նպատակն օգտատերերի համար շփման ավելի հարմար հնարավորությունների ստեղծումն է: