Իրանը կողմ է ղարաբաղյան հարցը բանակցություններով լուծելուն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Իրանի տեղական մարմնի ներկայացուցիչ Արին Քարիմյանը: «Քաղաքական հարցերով իրանական կողմը ձեռնպահ է մնում կարծիք հայտնելուց: Իրանը բալանսավորում է հայ- ադրբեջանական հարաբերությունները, բայց կողմ է Ղարաբաղյան հարցը բանակցություններով լուծելու տարբերակին»,- ասաց Արին Քարիմյանը:

Ըստ նրա, եթե Իրանն էլ միջնորդ կողմ լինի վերջնական բանակցությունների ժամանակ, ապա դրական արդյունք կունենան բանակցությունները:

Հիշեցնենք, որ իրանական կողմը չի բացառում, որ օգնություն կցուցաբերի ղարաբաղյան հարցի կարգավորման գործում, եթե կողմերը դիմեն նման խնդրանքով: Ըստ այդ երկրի ներկայացուցիչների, իրենք շահագրգռված են, որ տարածաշրջանում պահպանվի խաղաղության եւ համագործակցության մթնոլորտը: