Գվատեմալայի նախագահ Ալվարո Կոլոմը մեղադրել է ԱՄՆ-ին հոգեկան հիվանդներին եւ բանտարկյալներին 60 տարի առաջ, առանց իրենց թույլտվության, սիֆիլիսով եւ հոնորեայով վարակելու համար։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոլոմի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտարարել է, որ բժշկական փորձարկումներն իրականացվել են բացառապես ամերիկյան եւ միջազգային օրենքների շրջանակներում եւ էթիկայի նորմերի պահպանմամբ։
Գվատեմալայի տեղեկություններով, ԱՄՆ փորձարկումներ է իրականացրել երկրի տարածքում 1946-1948 թվականներին։ Արդյունքում հոնորեայով եւ սիֆիլիսով վարալվել է 700 մարդ, ընդ որում նրանք չեն իմացել, որ դարձել են բժշկական փորձարկումների օբյեկտ։ Վարակման համար բժիշկներն օգտագործել են մարմնավաճառների, որոնք եղել են այդ երկու հիվանդություններից մեկի վարակակիրները։ Իսկ փորձարկման նպատակը եղել է պարզել, թե ինչպես է ազդում պենիցելին դեղը վեներական հիվանդությունների կանխարգելման վրա։
Փորձարկման ավարտին հիվանդներին բուժել են, սակայն դեռ պարզ չի, թե նրանք բոլո՞րն են անցել բուժման ամբողջական կուրսը։





























