Երեւանում անցկացված «Հարավային Կովկասում անվտանգության եւ տեղեկատվական համագործակցության խնդիրները» անունով միջազգային 5-րդ կոնֆերանսն ամփոփվել է «Տեղեկատվական համագործակցության եւ փոխգործակցության համար» հռչակագրով։
Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «ՌԻԱ Նովոստիի» ԱՊՀ եւ Բալթյան երկրների խմբագրության ղեկավար Ալան Կասաեւը, հռչակագիրը մեդիայի ոլորտում Ռուսաստանի եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ կոնկրետ քայլեր է առաջարկում։ Նրա խոսքով, հռչակագիրը խորացված համագործակցություն է առաջարկում տարածաշրջանի երկրների լրատվամիջոցների միջեւ։
Նշենք, որ միջազգային կոնֆերանսին մասնակցում էին փորձագետներ Ռուսաստանից եւ Վրաստանից։
Ներկայացուցիչներ հրավիրված են եղել նաեւ Ադրբեջանից, սակայն նրանք հրաժարվել են մասնակցել երեւանյան կոնֆերանսին՝ պատճառաբանելով այդ երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններով։




























