«Էներգիա» հրթիռատիեզերական կորպորացիան եւ «Ուղեծրային տեխնոլոգիաներ» ընկերությունը մտադիր են կառուցել աշխարհում  առաջին ուղեծրային տիեզերակայանը։

Ըստ նախատեսված ծրագրի, այն թռչելու է երկրի ուղեծրից շուրջ 100 կմ հեռավորության վրա։ Կայանը հնարավորություն կունենա ընդունելու մինչեւ 7 հոգանոց պրոֆեսիոնալ տիեզերագնացների անձնակազմին եւ գիտական  հետազոտողներին, ինչպես նաեւ տիեզերական զբոսաշրջիկների։

Աշխարհում առաջին տիեզերական հյուրանոցը տիեզերք դուրս կգա 2015 թ-ի վերջին կամ  2016 թ-ի սկզբին։