Թեթեւ քաշային բռնցքամարտիկ Գաբրիել Տոլմաջյանը 10-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում: ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտա-Ինեզե քաղաքում կայացած 8 ռաունդանոց մենամարտում Տոլմաջյանը կոլումբացի Յոգլի Գերերոյին հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ` 79:72, 80:71:




























