Հունաստանի՝ միջազգային վարկային շուկաներ վերադառնալուն պես, Չինաստանը կգնի Հունաստանի սուվերեն պարտքը։ Խոստումները պաշտոնապես կամրագրվեն այս հանգստյան օրերին ՉԺՀ Պետխորհրդի նախագահ Վեն Ցզյաբաոյի՝ Աթենք կատարելիք այցի ժամանակ։

Հունաստանը շուկաներում դադարեցրել է երկարաժամկետ պարտքեր վերցնել ընթացիկ տարվա մայիսից՝ ելնելով ներդողների վստահության պակասից։ Եվրամիությունը Աթենքին ազատեց հնարավոր դեֆոլտից՝ առաջիկա երեք տարիների համար տրամադրելով 110 մլրդ վարկ։ Սպասվում է, որ Հունաստանի լիարժեք վերադարձը շուկաներ տեղի կունենա ոչ շուտ, քան 2011 թվականին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Չինաստանը վերջին ժամանակներս մնում է ԵՄ երկրների պետական փոխառության տոմսերի խոշորագույն գնորդը։