Աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը նշանակվել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչը միջազգային կազմակերպություններում:
«Անատոլի Կարպովի մեծ հեղինակությունն հանրաճանաչությունը թույլ կտա նրան արժանիորեն ներկայացնել շախմատը Միջազգային օլիմպիական կոմիտեում, ՅՈՒՆԵՍԿՈ-ում եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ում»,- ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին մեջբերում է Շախմատային Օլիմպիադայի պաշտոնական կայքը:





























