Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, առաջիկա օրերին Գերմանիա կատարելիք այցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կքննարկի Թուրքիայի բարեփոխված Սահմանադրությունը։ Այս մասին տեղեկացնում է Fırat գործակալությունը։
Երկու տարի անց կրկին Գերմանիա մեկնող Թուրքիայի վարչապետը հոկտեմբերի 8-ին ներկա կլինի Եվրոպայի գավաթի նախընտրական Գերմանիա-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը։
Գերմանիայի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները նշել են, թե Մերկել-Էրդողան հանդիպման ընթացքում քննակվելու են Թուրքիայի սահմանադրական փոխոխությունները, անվտանգության եւ Թուրքիայի՝ Եվրամիության անդամակցության հետ կապված խնդիրները։





























