Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան եւ Ղազախստան: Նա հաջորդ շաբաթ սկզբում կուղեւորվի Հայաստան, որտեղից էլ` Ղազախստան:

4-օրյա այցելության ընթացքում Իրանի խորհրդարանի խոսնակը երկու երկրների պաշտոնատարների հետ կքննարկի երկկողմ հարաբերությունները, հաղորդում է MEHR գործակալությունը: