Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով կժամանի Թուրքիա: Նախատեսվում է, որ հոկտեմբերի 2-ին նա դեմ առ դեմ ձեւաչափով հանդիպում կունենա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նախատեսված է հանդիպում նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ:

Բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերություններին եւ տարբեր ոլորտներում հետագա համագործակցության հեռանկարային ուղղություններին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ միջազգային խնդիրներ, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն:

Բացի այդ, Լուկաշենկոն կհանդիպի նաեւ Թուրքիայի գործարար շրջանակների հետ, ինչն, առավելապես, պայմանավորված է տարածաշրջանում Թուրքիայի աճող դերակատարությամբ:

2009-ին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 266,8 մլն դոլար: Այս տարվա հունվար-հուլիսին այդ ցուցանիշը կազմել է 197,7 մլն դոլար: