Ավանդույթի համաձայն, այսօր՝ հունիսի 1-ին, ՀՀ Ազգային ժողովի այգին ը փոքրիկների համար իրական տոնի էր վերածվել. երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ փոքրիկների համար բացել էր խորհրդարանի հյուրընկալ դռները (ֆոտոռեպորտաժ):
Երեխաներին հյուր էին եկել տարբեր հեքիաթների սիրված եւ սպասված հերոսները, աճպարարները եւ ծաղրածուները: Համերգային ծրագրին զուգընթաց անցկացվում էին նաեւ բազմատեսակ խաղեր, գործում էին ատրակցիոններ: Միջոցառման շրջանակում երեխաների համար կար նաեւ Էկզոտարիում:
Միջոցառման ընթացքում մանուկներին ողջունել եւ շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա զրուցել է երեխաների հետ, որից հետո լուսանկարվել օրվա հերոսների հետ:











